01/11/2026

ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից գազի սակագնի թանկացման վերաբերյալ նամակ չի ստացել

ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից գազի սակագնի թանկացման վերաբերյալ նամակ չի ստացել

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ռուսական գազի գնի հետ կապված տեղեկացնում ենք հետևյալը.
Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:
ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- գրել է Վահան Հունանյանը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որում նշված է, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: