01/11/2026

Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ

Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Հարությունյանը մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ՝ Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու» մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացրեց Վահագն Հարությունյանի կալանքը։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Օսիպյանից՝ արդյո՞ք ոստիկանությունը տեղյակ է, թե որտեղ է գտնվում Հարությունյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե «Վահագն Հարությունյանը բազմիցս հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին` նույնիսկ ուղիղ եթերներով», և հարցին, թե «ի՞նչն է պատճառը, որ ոստիկանությունը չի հայտնաբերում նրան», Օսիպյանը պատասխանեց. - «Իսկ Դուք ի՞նչ գիտեք, թե ոստիկանությունն այդ մասով ինչ է անում։ Յուրաքանչյուր հետախուզվողի, կամ յուրաքանչյուր դեպքի մասով ուղղակի ժամանակ է անհրաժեշտ։ Թույլ տվեք այն, ինչ-որ մենք գիտենք, ես չհրապարակեմ, որովհետև կան տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման»։

 
 
azatutyun.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: