01/11/2026

Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը

Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը

Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին թուրքական աղբյուրներում և պետական, պաշտոնական գրագրության մեջ գրվում է բացառապես Անը (Anı) ձևով, որը թարգմանաբար նշանակում է հիշողություն, գրում է Ermenihaber.am։ Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով:

Հետաքրքրական է, որ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Անիի մասին հոդվածում օգտագործվում է տեղանվան հենց հայկական տարբերակը՝ Անի:

Հոդվածի սկզբում շեշտվում է, որ Անին 961-1045թթ. Բագրատունիների դինաստիայի ժամանակաշրջանում եղել է հայոց արքաների մայրաքաղաքը։

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում Անին թուրքերի կողմից ներկայացվում է ոչ թե հայկական այլ «ընդհանուր» պատմա-մշակութային արժեք, «տարբեր քաղաքակրթությունների օրրան»։

Կայքում զետեղվել են ձմեռային Անին ներկայացնող լուսանկարներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 
Անին ձմռանը
Անին ձմռանը
Անին ձմռանը
Անին ձմռանը
Անին ձմռանը
Անին ձմռանը
Անին ձմռանը
Անին ձմռանը

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: