01/11/2026

Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը

Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը թալանել են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հենց Քոչարյանը: 

Քոչարյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր. «Չեմ կարող հստակ ասել, թե որ ժամին է տեղի ունեցել, բայց այս պահին ոստիկաններն իմ բնակարանում են և անհրաժեշտ  գործողություններ են իրականացնում»:

Հարցին՝ կասկածներ ունի՞ արդյոք, թե ովքեր կարող են լինել կողոպուտը կատարած անձինք, Քոչարյանը նշեց, որ «հավելյալ դետալների» մասին այս պահին չի կարող խոսել: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: