01/12/2026

ԱՐՇԱԿՅԱՆԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԻՍԻԱՆԻ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐ

ԱՐՇԱԿՅԱՆԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԻՍԻԱՆԻ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐ

Shamshyan.com-ը գրում է` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեկտեմբերի 20-ին բաց նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, որով խնդրել էր նախարարի պաշտոնակատարին, որպեսզի իր կողմից ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Սիսիանի մահաբեր ոլորաններ» հատվածում տեղադրվեն երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։

Հրապարակման հաջորդ օրը նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարականով Սյունիքի մարզ էին մեկնել պատասխանատուները, ովքեր տեղում ուսումնասիրելով խնդիրը՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Արշակյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ նշված հատվածում «Աշոտ Դայան եւ ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները տեղադրեցին երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։ Այսօր արդեն կտեղադրվեն նաեւ ճանապարհային նշաններ, որպեսզի վարորդներն անզեն աչքով տեսնեն, որ նշված ճանապարհը ոլորապտույտ է եւ պետք է սահմանված արագությունը լինի 70։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: