20-երորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը: Նա ԱԱԾ կողմից ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին:
Մ. Եղիազարյանի պաշտպանների խոսքով՝ իրենց պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է:
Բացի իր ունեցած հիվանդությունից, լրացուցիչ ավելացել է միզապարկի խնդիրը և երիկամի ցավերը:
Բժիշկները նշում են, որ միզապարկի հետ կապված խնդիրների 80 տոկոսի առաջացման պատճառը բոլորովին այլ՝ միզուղիների հետ առնչություն չունեցող բորբոքումներն ու հիվանդություններն են, որոնք կարող են նյարդերին և մինչև անգամ սիրտ անոթային համակարգին վերագրվել:
Ըստ բժիշկների՝ երիկամային հիվանդությունների պատճառներն ու հետևանքները մի շղթա են կազմում, օրինակ՝ սիրտ անոթային հիվանդությունները երիկամային խնդիրների պատճառ են դառնում, բայց և երիկամային հիվանդություններն են մեծացնում սիրտ անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Հին և նոր հիվանդությունների, ահագնացող ցավերի, մասին Եղիազարյանը տեղեկացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը և բժիշկներին:
Պատկան մարմիններին հայտնում ենք, որ մեր պաշտպանյալը կործանման եզրին է: Դեռ որքան պետք է շարունակվի այս անտարբերությունը:
Նա կտրված է արտաքին աշխարհից, քննիչի որոշմամբ արգելանք է դրված նրա հետ տեսակցություններին և հեռախոսազանգերին: Ոչ մի կապ դրսի աշխարհի հետ, իրավունք չունի նույնիսկ հեռախոսազրույց ունենալ HayNews.am կայքի աշխատակիցների և ընտանիքի անդամների հետ:
Մհեր Եղիազարյանի պաշտպաներ՝ Վահե Արմենակյան, Մարտին Զիլֆուղարյան, Տիգրան Ղազարյան

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































