01/12/2026

«Իմ քայլը» գլխատված քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան

«Իմ քայլը» գլխատված քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան

«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել:

 
 
 
 
 

Հիշեցնենք՝ 2 մետր 20 սմ բարձրություն ունեցող «Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվել էր այս տարվա սեպտեմբերի 30-ին: Քանդակում պատկերված է Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ուսապարկով ու գլխարկով՝ այն նույն տեսքով, երբ Գյումրի քաղաքից  մարտի 31-ին արեց իր «առաջին քայլը»: Քանդակի համար տարածքը, ըստ էության, չէր վերահսկվում և պահպանության պարտավորություն ոչ ոք չէր կրում:

Քանդակագործի դուստրը՝ Անուշիկ Դավթյանը, SHANTNEWS.am հետ զրույցում ասաց, որ քանդակը տեղափոխվել է Իջևան, այն այժմ հեղինակի արվեստանոցում է:

«Այդ վայրում չկար մարդ, որը կհսկեր արձանը ու էլի հնարավոր էր՝ նորից վնասեին: Իմաստ չկար ամեն անգամ վերանորոգել: Դրա համար տարանք Իջևան: Հավանաբար կտեղադրվի Իջևանի մուտքի մոտ: Չգիտենք, թե ով է վնասել քանդակը: Երևի անադեկվատ մեկն է եղել: Ամեն դեպքում, վերջնական որոշումը եղավ տեղափոխումը, որովհետև դեպքերը կարող էին կրկնվել»,- տեղեկացրեց քանդակագործի դուստրը:

 

Այժմ ընթանում են քանդակի վերականգնման աշխատանքները, որից հետո այն կտեղադրվի Իջևանում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: