01/12/2026

ԿԱՊԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՅՈՒՆԻՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ․ ՖՈՏՈՇԱՐՔ

ԿԱՊԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՅՈՒՆԻՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ․ ՖՈՏՈՇԱՐՔ

Դեկտեմբերի 25-ին մարզկենտրոն Կապանում տեղի ունեցավ Սյունիքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, որն ուղեկցվեց Կապանի մշակույթի կենտրոնի պատրաստած համերգով: 

Արարողությանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը: 
Դեկտեմբերի 25-ին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողություններ են տեղի ունեցել նաեւ Գորիսում, Սիսիանում, Քաջարանում: Այսօր նման միջոցառում տեղի կունենա Մեղրիում: 

Իսկ մինչ այդ, արդեն անցած շաբաթվանից Նոր տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվում մարզային եւ համայնքային ենթակայության կրթական ու մշակութային կազմակերպություններում:








  
Նյութի աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: