01/12/2026

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՊԱՆՈՒՄ ԱՆՏԵՍՎՈ՞ՒՄ ԵՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՊԱՆՈՒՄ ԱՆՏԵՍՎՈ՞ՒՄ ԵՆ

Օրեր առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.


«Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով: 

Հիշեցնենք, որ լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառությամբ Ամանորի գիշերը։ 

Հրավառությունների և՛ պատվիրատուն, և՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետաևաբար, առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաև այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով և՛ ձեր, և՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին»:

Գոգինյան Եղիսաբեթ Էլիզա-ն ֆեյսբուքում գրում է.

Գիշերը չկարողացա գրառում կատարեմ, բայց քանի որ զայրույթս չի անցել պիտի ասեմ։ 

Ես չեմ հասկանում էս ինչ կարգի ամենաթողություն է տիրում։ Որոշ մարդիկ գիշերները մոռանում են ժամացույցին նայեն, լավ գոնե շենքերի պատուհաններին՝ հասկանալու համար, որ քնի ժամ է, մարդիկ քնած են։ Մի քանի օր առաջ գրառումներից մեկի քնարկման ժամանակ մարդիկ եղան, որ պաշտպան կանգնեցին գիշերային խրախճանքին։ 

Մարդիկ գիշերվա 00։00-ից հետո մինչև ժամը 02։30 պարբերապար պայթուցիկներ են տրաքացնում ու ուրախանում, դրան ավելացրած երաժշտությունը ինքնամոռաց բարձր միացնում բնակելի շենքի տարածքում։ Ուզում եմ հասկանամ նորմա՞լ է, որ բողոքում եմ, թե՞ մարդիկ են էլի, թող ուրախանան, ինչ եմ ճառեր կարդում։

Հարգելի՜ս, եթե այդ խմբում կաս ու կարդում ես գրառումս, Ձորք թաղամասում մարդկանց քնի հաշվին քեզ երեկ շատ լավ զգացիր, լիքը երեխաների քնի խաթարման ու վախի պատճառ դարձար։ Վերանայիր ինքդ քեզ, թե չէ նման վարքի դրսևորումներ ցուցաբերելուց հետո շատ դժվար կլինի բույսից տարբերել։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: