01/12/2026

Պետք է լուծել Ղարաբաղի հարցը. Չավուշօդլուն պատասխանել է Փաշինյանին

Պետք է լուծել Ղարաբաղի հարցը. Չավուշօդլուն պատասխանել է Փաշինյանին

Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվելու նախապայմանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս մասին գրում է Ermenihaber–ը։

Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանության այն հայտարարությանը, թե Երևանն առանց նախապայմանների պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Չավուշօղլուն ասել է.

«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք: Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել»:

Չավուշօղլուն նշել է, որ եթե Հայաստանը չի ուզում մեկուսացված ապրել, ապա պետք է առկա խնդիրները լուծվեն: Նա շարունակել է՝ ասելով. «Թուրքիայի համար զգայուն հարցերը հայտնի են: Մենք կսատարենք այն լուծումը, որը կընդունի Ադրբեջանը»:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: