01/12/2026

Վահագն Հարությունյանի մեղադրանքն այսօր լրացվել է. քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Վահագն Հարությունյանի մեղադրանքն այսօր լրացվել է. քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքն այսօր լրացվել է:

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խսնակ Մարինա Օհանջանյանը։ Մեր զրույցում Օհանջանյանն ասաց, որ Վահագն Հարությունյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)  եւ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): ՀՔԾ քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու համար:

Այսօր տեղեկացրել ենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը դատախազության այս որոշումը չմեկնաբանեց. «Կարծում ենք Վճռաբեկ չբողոքարկելը պայմանավորված է մեղադրանքի լրացմամբ եւ այն հանգամանքով, որ այսօր քննիչի կողմից նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: