01/12/2026

Արցախում նախարարությունների թվի կրճատում չի նախատեսվում. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախում նախարարությունների թվի կրճատում չի նախատեսվում. Գրիգորի Մարտիրոսյան
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում շրջանառության մեջ դրված օրինագծին, համաձայն որի նախատեսվում է նախարարությունների թիվը հասցնել 12-ի՝ նախկին 17-ի դիմաց:
 
«ԱՀ կառավարությունը բաղկացած է 12 նախարարությունից: Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը կամ կատարելագործումը անընդհատ տարվող գործընթաց է: Մեր պարագայում հարցը կքննարկվի ապագայում: Գործող համակարգը այս պահի դրությամբ կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները: Կարծում եմ՝ կտրուկ քայլեր կատարելը կբերի սոցիալական մեծ լարվածության, քանի որ ԱՀ տնտեսությունում պետական հատվածը մեծ դեր և տեսակարար կշիռ ունի: Ցանկացած այսպիսի փոփոխություն բերում է սոցիալական լարվածության և աշխատատեղերի կրճատման: Սակայն պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար  միայն դրանով չպետք է առաջնորդվենք»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: