01/11/2025

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի շնորհավորական ուղերձն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի շնորհավորական ուղերձն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ սյունեցիներ, հավատացյալ ժողովուրդ, եղբայրներ եւ քույրեր

Մեզ բարիքներ պարգեւող Աստված կրկին հնարավորություն է ընձեռում՝ դիմավորելու Նոր տարվա գալուստը՝ իր միածին որդու Սուրբ ծննդյան ավետիսով։ Այդ ավետիսով է, որ բոլորիս սրտերը լցվում են նոր հույսերով ու սպասումներով:

Հիրավի, ավետիս է բոլոր ազգերի եւ բոլոր ժամանակների համար, քանզի ծնվեց մեր Փրկիչը՝ ցույց տալու համայն մարդկությանը ինչպես հավիտենական կյանք տանող ճանապարհը, այնպես էլ երկրի վրա մարդկանց խաղաղ համակեցության եւ փոխադարձ հաճության ուղին։ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պետք է էլ ավելի ամուր զրահավորվենք մեր հավատքի լույսով եւ Սուրբ ծննդյան երկնային պատգամն օգտագործելով՝ 2019 թվականը դիմավորենք եւ շարունակենք անձանձրույթ աղոթքով ու գործով, որ երկրի վրա տեւապես թագավորեն փոխադարձ սերն ու հանդուրժողականությունը, բարի կամեցողությունն ու խաղաղ համագործակցումը:

Նոր տարվա շեմին այս խոհերով լցված՝ մեր հավատացյալ ժողովրդին մաղթում եմ ազատ ճանապարհ նոր կյանքի համար՝ աղոթելով, որ Աստվածորդին լուսավորի անվտանգության ու բարօրության մեր երազանքը: 

Թող հրաշալի Սուրբ ծննդյան շնորհներն առատապես իջնեն աշխարհի եւ մեր երկրի վրա, եւ Քրիստոսի սերը լուսավորի ամբողջ մարդկության կյանքն ու ջերմացնի նրանց սրտերը։

Բացենք դռները 2019 թվականի առջեւ եւ հույսով լցված առաջ ընթանանք:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

 

Օրհնությամբ՝

Տեր Մակար վրդ. Հակոբյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: