01/12/2026

Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 765 մլն 500 հազար դոլար

Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 765 մլն 500 հազար դոլար

Նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 765 մլն 500 հազար դոլար կամ 3 տրիլիոն 281 մլրդ 876.4 մլն դրամ: Այս տվյալներն այսօր հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Այդ թվում՝ Հայաստանի արտաքին պարտքը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 395.794 մլն դոլար, որից 4 մլրդ 825.098 մլն դոլարը կառավարության պարտքն է:

2017 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 99.108 մլն դոլարով. 2017-ի դեկտեմբերին արտաքին պարտքը կազմել էր 5 մլրդ 494.902 մլն դոլար:

Այս տարվա հոկտեմբերի համեմատ, սակայն, նոյեմբերին արտաքին պարտքն աճել է 8.551 մլն դոլարով:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: