01/12/2026

«Սյունյաց երկիրը» 2018-ին հրաժեշտ տվեց Աստծո փառքի կապանյան տաճարում, որ կոչվում է Վահանավանք կամ Հովհաննավանք

«Սյունյաց երկիրը» 2018-ին հրաժեշտ տվեց Աստծո փառքի կապանյան տաճարում, որ կոչվում է Վահանավանք կամ Հովհաննավանք

Դեկտեմբերի 28-ին «Սյունյաց երկրի» խմբագրակազմի ներկայացուցիչներն այցելեցին Վահանավանք՝ այդկերպ հրաժեշտ տալու անցնող տարուն, ինչպես նախորդ թվականներին:

Վահանավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցիներում մեր հաճոյական խունկը վառեցինք առ Աստված:

Հիշեցինք հայոց 360 թվականին Վահանավանքը կառուցած Ձագիկյան իշխանական տոհմին եւ Ձագիկի որդի Վահան Նախաշինողին, ով հանգչում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթում:

Հիշեցինք սյունեցի սրբերին՝ Հովհան Որոտնեցուն, Գրիգոր Տաթեւացուն եւ Մովսես Խոտանանցուն ու խնդրեցինք նրանց՝ երկնային թագավորությունից այսուհետ եւս հովանի լինել Սյունյաց աշխարհին, մեր լեռնաշխարհի մարդկանց:

Մենք հեռացանք Վահանավանքից՝ հավատալով, որ Աստծո այդ տաճարը զորություն կբերի մեզ, հայոց պետական ընթացքին եւ օգնական ու զորավիգ կլինի վարանման ու տարակույսի մատնված հոգիներին:

Վանքի տարածքից հեռանալուց առաջ Տերունական աղոթքով մեր խոսքը հղեցինք Բարձրյալին՝ 

Մեր ՀԱՅՐ, որ երկնքում ես, սուրբ լինի

Քո անունը,

Քո թագավորությունը գա, Քո կամքը լինի

երկրի վրա, ինչպես երկնքում է, 

մեր ամեն օրվա հացը տուր մեզ

այսօր, ներիր մեր պարտքերը,

ինչպես մենք ենք ներում մեզ պարտք եղողներին: Եվ մի տար մեզ 

փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանի որ Քոնն է թագավորությունը,

եւ զորությունը, եւ փառքը հավիտյանս

հավիտենից. Ամեն:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: