01/12/2026

Ի՞նչ է Պուտինը գրել Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում. պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը

Ի՞նչ է Պուտինը գրել Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում. պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը

Պեսկովը հաստատել է, որ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ճիշտ է (շնորհավորել է), ... (նամակում) Նոր տարվա շնորհավորանք էր և լավագույն մաղթանքներ», – ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինին ու Քոչարյանին երկար տարիների բարի հարաբերություններ են կապում, «որոնք Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձությունների ազդեցության չեն ենթարկվում»։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: