01/12/2026

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ», ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼՈՎ ՊՈՒՏԻՆԻՆ, ԹՐԱՄՓԻՆ ԵՒ ՄԵՐԿԵԼԻՆ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ», ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼՈՎ ՊՈՒՏԻՆԻՆ, ԹՐԱՄՓԻՆ ԵՒ ՄԵՐԿԵԼԻՆ

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը «Տարվա մարդ 2018» վարկանիշն է կազմել, որում ներառվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Վարկանիշում, ընդհանուր առմամբ, վեց բաժին կա՝ «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա գործարար», «Տարվա պրոֆեսիոնալ», «Տարվա անհատ անձ», «Տարվա մշակութային հերոս», «Տարվա զոհ»:

 Նիկոլ Փաշինյանը հաղթող է ճանաչվել «Տարվա քաղաքական գործիչ» բաժնի «Ընթերցողի ընտրություն» ենթաբաժնում:

 Ըստ պարբերականի՝ անցնող տարին նշանավորվեց հետխորհրդային տարածքում հերթական «գունավոր հեղափոխությամբ», այս անգամ՝ «Ռուսաստանի ամենամերձավոր և հավատարիմ դաշնակից Հայաստանում»: 

Պարբերականը ներկայացնում է «թավշյա հեղափոխության» իրադարձությունները՝ դրանք ամփոփելով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը, իսկ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմն ու զրկվեց խորհրդարանում մանդատ ունենալու հնարավորությունից:

 Հավելենք, որ «Վեդոմոստի»-ի «Տարվա քաղաքական գործիչ» բաժնում ներառվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովը: 

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: