Երեւանում երեկ երեկոյան տեղի է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:
armtimes.com

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































