Դեկտեմբերի 29-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին են այցելել ու ամանորյա շնորհավորանքներ հղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը:
Այստեղ հանրապետության ռազմական ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները ներկա են գտնվել երեխաների համար նախատեսված նորակառույց ստեղծագործական կենտրոնի բացմանը, մասնակցել ամանորյա հանդեսին և ճաշել զինծառայողների հետ:
armtimes.com

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































