01/12/2026

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Արոնյանը զբաղեցրել է 4-րդ տեղը

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Արոնյանը զբաղեցրել է 4-րդ տեղը

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավարտված մրցաշարում հայկական շախմատի առաջատարը վաստակել է 14 միավոր:

Կայծակնային շածմատի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա վաստակել է 17 միավոր: 2-րդ տեղը 16.5 միավորով զբաղեցրել է լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան: Լավագույն եռյակը 14.5 միավորով եզրափակել է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Մրցաշարում ՀՀ-ն ներկայացրել է եւս 5 շախմատիստ: Ռոբերտ Հովհաննիսյանն ավարտել է 31-րդ տեղով (12.5 միավոր): Նույնքան միավորով Հրանտ Մելքումյանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը: Տիգրան Պետրոսյանը 53-րդն է (12): Գաբրիել Սարգսյանը նույնպես 12 միավորով 55-րդն է: Արամ Հակոբյանը 11.5 միավորով 62-րդն է:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: