01/12/2026

Հայաստանը մտել է Forbes-ի 2019 թվականի լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցուցակի մեջ

Հայաստանը մտել է Forbes-ի 2019 թվականի լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցուցակի մեջ

Forbes-ը Հայաստանը ներառել է 2019 թվականի 18 լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցուցակի մեջ:

Հրապարակման հեղինակ Ալեքսանդրա Թաթլին նշում է, որ «Կովկասի լեռներում գտնվող Հայաստանը թաքնված մարգարիտ է, որին մինչ օրս չի հասել զանգվածային զբոսաշրջությունը, եւ միաժամանակ կարող է շատ բան առաջարկել՝ հարուստ պատմություն, գինեգործություն, տպավորիչ բնապատկերներ, հնագույն վանքեր եւ լեռների գրավիչ ոգին: Երեւանն աշխույժ քաղաք է՝ լայն պողոտաներով, համեղ ուտեստներով ռեստորաններով, թանգարաններով եւ փողոցային շուկաներով, որտեղ վաճառվում են տեղական ձեռքի աշխատանքի արտադրանքներ:

Իմ հայկական ժառանգորդության շնորհիվ ես մեծացել եմ հայկական համեղ ուտելիքներով: Իմ սիրելի տեղական ճաշատեսակների թվում են դոլման, խորովածը, ինչպես նաեւ լավաշով տեղական պանիրները: Գինու սիրահարների համար Հայաստանը կատարյալ վայր է տարբեր մրգերից, ինչպիսին են նուռը (Հայաստանի ազգային խորհրդանիշն է), մոշը եւ բալը, պատրաստված գինի համտեսելու համար:

Մայրաքաղաքի սահմաններից դուրս բնությունը գեղատեսիլ է: Կարող եք այցելել աշխարհում հնագույն Արենիի գինու գործարանը, ապշեցուցիչ եկեղեցիներ կամ Էջմիածնում աշխարհում հնագույն տաճարը»:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: