01/12/2026

Երեւանի գլխավոր տոնածառն ԱՊՀ-ում բարձրությամբ 3-րդն է. եռյակում են Բաքվի եւ Աշխաբադի եղեւնիները

Երեւանի գլխավոր տոնածառն ԱՊՀ-ում բարձրությամբ 3-րդն է. եռյակում են Բաքվի եւ Աշխաբադի եղեւնիները

Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների զբոսաշրջային ոլորտներում ուսումնասիրություններ կատարող «ՏուրՍտատ» կենտրոնի մասնագետները կազմել են Անկախ պետությունների համագործակցության երկրների ամանորյա տոնածառերի առաջատար տասնյակը՝ ըստ բարձրության:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վերլուծական ընկերության տվյալներով՝ ԱՊՀ քաղաքների տասնյակը, որում ընդգրկվել են ամենաբարձր տոնածառը զարդարածները, գլխավորել է Աշխաբադը (38 մետր): Առաջատար եռյակում տեղ են գտել նաեւ Բաքուն եւ Երեւանը (37-ական մետր):

Տոնածառերի բարձրությամբ առաջատար մայրաքաղաքներն են Տաշքենդը (35 մետր), Մինսկը (30 մետր), Դուշանբեն (28 մետր), Մոսկվան (27 մետր), Աստանան, Բիշկեկը եւ Թբիլիսին (25 մետր):

Մոսկվան, իր հերթին, գլխավորել է ԱՊՀ մայրաքաղաքների տասնյակը՝ ըստ բնական եղեւնու բարձրության:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: