01/12/2026

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,  

Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։

Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում»։

Մագնիտոգորսկի բնակելի շենքերից մեկի փլուզման հետևանքով 39 մարդ է զոհվել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: