01/12/2026

ԿԸՀ-ն վաղն արտահերթ նիստ է գումարելու. հայտարարվելու է ԱԺ առաջին նիստի օրը

ԿԸՀ-ն վաղն արտահերթ նիստ է գումարելու. հայտարարվելու է ԱԺ առաջին նիստի օրը

2019 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարելու:

Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը՝

1. 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված)  պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին

2. Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում  

3. Նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին: 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: