01/12/2026

Հրդեհ Ագարակ քաղաքում. տուժածներ չկան

Հրդեհ Ագարակ քաղաքում. տուժածներ չկան

Հունվարի 3-ին, ժամը 16:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող հյուրանոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:23-ին:

Այրվել է հյուրանոցի սենյակներից մեկի (մոտ 20 քմ) գույքը՝ ամբողջությամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: