03/25/2026

Հայ Դատի հանձնախումբը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նոր դեսպանի հետ

Հայ Դատի հանձնախումբը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նոր դեսպանի հետ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր դեսպանի հետ համագործակցությունը կհանգեցնի հայ-ամերիկյան հարաբերությունների լավացմանը։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անհամբերությամբ սպասում է նոր տարում դեսպան Թրեյսիի հետ աշխատելուն՝ բարելավելու համար ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերությունները»,- շեշտել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հույս հայտնելով, որ «Բաքվում ԱՄՆ դեսպանը մարտահրավեր կնետի Ալիևի հակահայկական բռնությանը և բացեիբաց կհակադարձի ռեժիմի՝ գնալով վատթարացող ճնշումներին ներքին այլախոհության նկատմամբ»:

Նշվում է նաև, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսիին Սենատում անցկացված լսումների ժամանակ հարցեր են ուղղվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության արդար ճանաչմանը խոչընդոտելու հարցում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ: Թրեյսին խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ ասելով, որ «Թրամփի վարչակազմն ու ինքն անձամբ ճանաչում են Օսմանյան կայսրության պատերազմի տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանություններն ու տեղահանությունները, որոնք 1,5 մլն մարդու կյանք են խլել»:

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: