01/12/2026

Հայաստանի սահմանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել քրդերի ու թուրք ուժայինների միջև

Հայաստանի սահմանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել քրդերի ու թուրք ուժայինների միջև

Իգդիրի նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինված խմբավորման անդամների ու Թուրքիայի բանակի զինծառայողների միջև։ Արդյունքում սպանվել է մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։

Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին հարող թուրքական գյուղերից մեկում, որն անմիջապես Խոր Վիրապի դիմաց է ընկած։ Տեղի քրդական խմբերն ականանետով կրակել են թուրքական բանակի զորամասերից մեկի ուղղությամբ, ինչից հետո էլ զինծառայողների հետ փոխհրաձգություն է սկսվել։

Զորամասի վրա հարձակումից հետո բանակային ստորաբաժանումներն «ավանդական» ռեյդեր են սկսել քրդերի շրջանում «ահաբեկիչներ» հայտնաբերելու նպատակով։ Քրդական կողմի կորուստների մասին առայժմ հայտնի չէ։

Այդպիսի ռեյդեր թուրքական ուժային կառույցները երկրի արևելքում ու հարավ-արևելքում անում են գրեթե ամեն օր։ Դրանց ընթացքում լինում են նաև բախումներ։ Այս ամենը տևում է արդեն տասնամյակներ, և այդ բախումների զոհ են դարձել տասնյակ հարազարավոր մարդիկ, խաղաղ բնակիչներ։

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: