01/12/2026

Մանդատից հրաժարվել են «Իմ քայլը» դաշինքից 18, ԼՀԿ-ից` 2 հոգի, ԲՀԿ-ում մանդատից հրաժարվողներ չկան

Մանդատից հրաժարվել են «Իմ քայլը» դաշինքից 18, ԼՀԿ-ից` 2 հոգի, ԲՀԿ-ում մանդատից հրաժարվողներ չկան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը վարում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների անունները ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նրա խոսքով՝ « Իմ քայլը» դաշինքից ստացել են 18 դիմում, 2 ինքնաբացարկի դիմում ստացել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում չի եղել։

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը,  տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Քրիստ Մարուքյանը, որը ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի եղբայրն է, և Արմեն Բաղդասրայանը։|

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: