01/12/2026

Հայաստանն ու Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրների թվում են

Հայաստանն ու Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրների թվում են

ՄԱԿ-ը հայտարարել է կազմակերպության անդամ երկրների կողմից բյուջեի անդամավճարների նոր չափերի մասին:

ԱՄՆ-ը կշարունակի վճարել ՄԱԿ-ի բոլոր ծախսերի 22 տոկոսը: Սա, ըստ երկրների, առավելագույն ցուցանիշն է: Երկար տասնամյակների ընթացքում առաջին անգամ Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից և դարձել ՄԱԿ-ի երկրորդ խոշորագույն վճարողը: Պեկինը կծածկի ՄԱԿ-ի բյուջեի 12 տոկոսից ավելին:

Հատկանշական է, որ  խոշորագույն երկրների համար սահմանված է առավելագույնը 22 տոկոս, ամենաաղքատ երկրների համար՝ առավելագույնը 0․01 տոկոս:

ԱՄՆ-ից և Չինաստանից հետո խոշորագույն հովանավորների թվում են Ճապոնիան (8․564 %), Գերմանիան (7 %) և Ֆրանսիան (4․427%):  Ռուսաստանը 8-րդ տեղում է (2․405):

Հետխորհրդային տարածքի երկրների շարքում ամենաշատը վճարում է Ղազախստանը` 0․187 %, մնացածը` 0.1 տոկոսից պակաս:  Օրինակ Հայաստանը` 0․007 %, Վրաստանը` 0․008 %:  Ընդ որում, Հայաստանի վճարի չափն ավելացել է: Նախորդ տարի այն 0․006 % էր:  Չնայած դրան՝  Հայաստանը և Վրաստանը շարունակում են մնալ ՄԱԿ-ի ամենաաղքատ եվրոպական երկրների շարքում:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: