01/11/2025

Ծնունդդ շնորհավոր, հարգելի Ռիտա Օվչյան

Ծնունդդ շնորհավոր, հարգելի Ռիտա Օվչյան

Նրա յուրաքնչյուր օրը սկսվում եւ ավարտվում է դպրոցական ակտիվ կյանքի կազմակերպմամբ:

Միշտ ժպտերես, կանացի յուրահատուկ հմայքով, բարյացակամ եւ սիրալիր հայացքով, բայց եւ խստապահանջ ու ամեն հարցում հետեւողական. այդպիսին է Կապանի N2 ավագ դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը:

Բնավորությամբ պրպտող է, սրտացավ դպրոցական կյանքի ամեն մի խնդրի նկատմամբ, օժտված  ստեղծագործական նուրբ ու քնարական ձիրքով:

 Ամենուրեք փորձում է գտնել լավն ու գեղեցիկը:

 -Աշակերտների մեջ պետք է սերմանել լավն ու բարին, գեղեցիկի ընկալումը,-հաճախ է հիշեցնում նա:

Իսկ դպրոց մտնելիս այդ ամենի ականատեսն ես դառնում՝ սկսած դպրոցի բակը բոլորած վարդերի թփերից մինչեւ դպրոցի միջանցքների բազմապիսի վահանակներ ու կահավորված դասասենյակներ:

Տիկին Օվչյանը նորարարության  կողմնակից է: Եվ այդ է պատճառը, որ, չնայած դպրոցի բազմաբնույթ ուսումնադաստիարակչական աշխատանքներին, պատասխանատվությամբ է մասնակցել «Արարարտյան բակալավրիատի» Կրթության գերազանցության ազգային ծրագրին ու մեկամյա տքնաջան եւ լարված աշխատանքի շնորհիվ ստացել հավաստագիր:

-Մարդ պետք է ամբողջ կյանքում սովորի, ձգտի նորին, արդիականին,-ասում է Ռիտա Օվչյանը:

Այս տարի հոբելյանական է Ռիտա Օվչյանի համար:

Կապանի N2 ավագ դպրոցի մանակավարժական կոլեկտիվը սրտանց շնորհավորում է տիկին Օվչյանի ծննդյան տարեդարձը, մաղթում առողջություն, հաջողություններ թե՛ անձնական, թե՛ հասարարկական կյանքում, ակնկալում ստեղծագործական նոր  վերելքներ:

Սիրելի՛ տիկին Օվչյան

Թող անսպառ լինի Ձեր ժպիտը, լինեք միշտ այդպես գեղեցիկ, կանացի, խոհեմ եւ լայնահայաց:

Ձեզ՝ անսպառ եռանդ ու բարեկեցություն:

 

Կապանի N2 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ

5 հունվարի 2019թ.

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: