01/12/2025

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ
Առաջիկա օրերին այլևս մեկս մյուսի շուրթերից պիտի քաղցրությամբ լսենք Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան լուսավոր ավետիսը, որը դարերի վաղեմության հետ մեկտեղ փոխանցվում է նորովի, հոգևոր արթնության հույսը սփռելով ամենքիս ընտանեկան սեմից ներս, ամենքիս հիշողությունը ևս մեկ անգամ սթափեցնելով և ազդարարելով Մանկացյալ Փրկչի լույս աշխարհ գալը ամենքիս քայլերը ևս մեկ անգամ շտկում է դեպի ճշմարիտը, դեպի ամենքիս արարիչը, ով իր մեծ գթասրտությամբ միշտ բազուկները լայն պարզած անտրտունջ կերպով սպասում է ամենքիս:
Թող Տիրոջ Սուրբ Ծննդյան լույսը ամենքիդ սրտերից ներս այնպես բոցավառվի, որ չարի այն մարելու ամեն ջանք ի չիք դառնա:
Սիրով և օրհնությամբ ԱՀԹ Կաթողիկե Սբ. Աստվածածին և Սբ. Աննա եկեղեցիների սպասավորներ:

Qahana.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: