01/12/2026

Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ

Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Արմենակ Մնջոյանի մահվան մասին։

«Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչու չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։
 
Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։ Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։ Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի․ որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին՝ «Դրո»-ի գործով: 1996 թվականին նա դատապարտվել է մահապատժի, սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրան ներում է շնորհվել: Նույն հրամանագրով Արմենակ Մնջոյանի մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

 

 

shantnews.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: