01/12/2026

Կրակոցներ գրեթե չկան. Սենոր Հասրաթյանը՝ շփման գծում վիճակի մասին

Կրակոցներ գրեթե չկան. Սենոր Հասրաթյանը՝ շփման գծում վիճակի մասին

Արցախի շփման գծում այս տարվա առաջին օրերին իրավիճակը հանգիստ է եղել։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,– ասաց Սենոր Հասրաթյանը։

Նա նշեց, որ 2018 թվականի հետ համեմատած  իրավիճակն ավելի հանդարտ է, իսկ նախորդ տարին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: