01/12/2026

Արկադի Ղուկասյանն ասել է՝ որ դեպքում կզբաղվի քաղաքականությամբ

Արկադի Ղուկասյանն ասել է՝ որ դեպքում կզբաղվի քաղաքականությամբ

Ինձ շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով  նրա գործունեության ղարաբաղյան փուլը. News.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

«Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճկատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակշրջանում, ենթարկվում է ամենալկտի  հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները»,- ասել է Արկադի Ղուկասյանը՝ խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին:

Արկադի Ղուկասյանը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք պատրաստվում է շարունակել քաղաքական գործունեությունը․

«Ես վաղուց չեմ զբաղվում քաղաքականությամբ: Մի առիթով արդեն ասել եմ, որ իմ քաղաքական առաքելությունը համարում եմ ավարտված: Ճիշտ է, կա մի բայց. Ղարաբաղի հարցը: Դա ավելին է, քան քաղաքականությունը և պայմանավորված չէ այս կամ այն քաղաքական կամ դիվանագիտական պաշտոնի հետ: Չեմ կարծում, որ Հայաստանի և Արցախի այսօրվա կամ վաղվա նախագահներն ավելի շատ իրավունք ունեն պնդելու իրենց տեսակետները ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քան ես»:

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: