01/12/2026

Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ ենթատեքստ. Նիկոլ Փաշինյանը` Կարագանդայի դեպքերի մասին

Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ ենթատեքստ. Նիկոլ Փաշինյանը` Կարագանդայի դեպքերի մասին

Այսօր` հունվարի 7-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին:

«Ես նախ՝ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին եւ ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ ենթատեքստ, որովհետեւ ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, եւ մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի մեջ, նաեւ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել, այնպես որ ազգամիջյան որեւէ կոնտեքստ լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը դիմելով լրատվամիջոցներին, ընդգծեց, որ այժմ «հասկանալի տեղերից» կեղծ վարկածներ ու լուրեր են դրվում շրջանառության մեջ, հորդորեց դրանք ստուգել, նոր հրապարակել:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: