03/25/2026

«Իմ քայլը» խմբակցությունը հակված է ԱԺ փոխնախագահի պաշտոնում պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածուին

«Իմ քայլը» խմբակցությունը հակված է ԱԺ փոխնախագահի պաշտոնում պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածուին

«Իմ քայլը» խմբակցության այսօր տեղի ունեցած նիստում կառավարության կազմի մասին քննարկում չի եղել, այլ՝ խմբակցության կանոնադրությունը և դրա հետ կապված այլ հարցեր, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմությանը պատկանող պաշտոնին, Փաշինյանը նշել է. «Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չենք հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել»:

Նկատենք, որ քանակով երկրորդ ուժը նորընտիր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 26 պատգամավորներով: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է Արթուր Գրիգորյանի թեկնածությունը:

Արդեն հայտնի է, որ «Լուսավոր Հայաստանն» առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Իշխանական խմբակցության դիրքորոշումը այս թեկնածուների ընտրության հարցում վճռորոշ է լինելու:

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: