01/12/2026

Արցախի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով. ԱՀ նախագահի խորհրդական

Արցախի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով. ԱՀ նախագահի խորհրդական

Արցախի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը:

«Օրեր առաջ Արցախի խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության համար սահմանված հարկային արտոնությունը, եւ պետական բյուջեի եկամուտները այս տարի կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով: Կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ է ստանալու՝ մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր լուծելու»,- գրել է Հարությունյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: