01/12/2026

Հայ-ադրբեջանական սահմանը պետք է հսկվի միասնական որոշմամբ. ԳՇ պետ

Հայ-ադրբեջանական սահմանը պետք է հսկվի միասնական որոշմամբ. ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ներկա վիճակին ու ցանկալի փոփոխություններին։

Ադրբեջանի կողմից սահմանի հսկումը սահմանապահ զորքերին հանձնելը իրավիճակում որևէ փոփոխություն չի առաջացրել։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Իրավիճակի վրա այս պահի դրությամբ որևէ ազդեցություն` դրական կամ բացասական, չի կատարվել։ Հետագայում մենք կողջունենք մոտեցումը, եթե Ադրբեջանի հետ բանակցությունները սկսենք և՛ հայ–ադրբեջանական սահմանի որոշումով, և՛ ընդհանուր ծառայության կազմակերպման մասին որոշումով։ Այնպես, ինչպես պետական սահմանում պետք է լինի»,– ասաց նա։

Իսկ առայժմ, ԳՇ պետի խոսքով, Ադրբեջանը սահմանի այն կողմում կատարում է իր աշխատանքները, Հայաստանն այս կողմում` իր։

«Մենք մեր մասով կատարում ենք որոշակի աշխատանքներ` առանց հայտարարելու և դրա կարիքը չկա»,– ասաց Արտակ Դավթյանը։

Նշենք, որ Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, մասնավորապես` Ղազախի և Աղստաֆի շրջաններում, նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ սահմանային հսկողությունը զինված ուժերի ստորաբաժանումներից փոխանցվել է սահմանապահ ծառայությանը։

Նշված շրջանները սահմանակից են ՀՀ Տավուշի մարզին, որտեղ էլ հիմնականում տեղի են ունենում հայկական սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: