Եղիազարյանը ԱԱԾ կողմից ձերբակալվել է 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին:
Մհեր Եղիազարյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ մասին բարձրաձայնել են նրան բուժող բժիշկները:
Բացի Եղիազարյանի ունեցած հիվանդությունից, լրացուցիչ ավելացել է միզապարկի խնդիրը և երիկամի ցավերը:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերի 26-ին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը, պետք է քններ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, քննչական բաժնի քննիչի գրության հիման վրա, դատական նիստը հետաձգվել է: Այն կլինի 2019թ.-ի հունվարի 14-ին:
Դեկտեմբերի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել և HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի հետ հանդիպել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Զրուցել են, զննել Մ. Եղիազարյանին և հավաստիացել, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և առաջարկել են նրան անհապաղ դադարեցնել հացադուլը:
Եղիազարյանին հացադուլը դադարեցնելու հորդոր-պահանջով են դիմել նաև ընտանիքի անդամները՝ մայրը, կինը, որդիները, հարազատները, բարեկամները, մտերիմները, ընկերները:
HayNews.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































