01/12/2026

Հայտնի է` նորընտիր ԱԺ–ի պատգամավորները երբ և որտեղ կստանան իրենց մանդատները

Հայտնի է` նորընտիր ԱԺ–ի պատգամավորները երբ և որտեղ կստանան իրենց մանդատները

Օրենսդիր մարմնի նորընտիր ներկայացուցիչներն իրենց մանդատները կստանան մշակութային օջախում։

Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը»,- նշել է նա:

ԿԸՀ-ն հունվարի 4-ին հայտնել էր 7-րդ գումարման խորհրդարանի 132 պատգամավորների անունները։ «Իմ քայլը» խմբակցության կազմում կլինեն 88 պատգամավոր։

Անդամների քանակով երկրորդ տեղում ԲՀԿ–ն է, որը նոր խորհրդարանում ունենալու է 26 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր խորհրդարանի ամենափոքրաթիվ խմբակցությունն է` 18 պատգամավորով։

Արդեն հայտնի է, որ խորհրդարանի խոսնակ կլինի Արարատ Միրզոյանը, նրա տեղակալները՝ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Երրորդ փոխխոսնակ կարող է լինել Մանե Թանդիլյանը։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: