01/12/2026

Քոչարյանը ներկա չի լինելու իր գործով դատական նիստին

Քոչարյանը ներկա չի լինելու իր գործով դատական նիստին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ վաղը նախկին նախագահը ներկա չի լինելու իր գործով դատական նիստին:

«Երկրորդ նախագահը նպատակահարմար չի համարում նիստին ներկայանալը», - ասաց Ալումյանը:

Հայաստանի նախկին նախագահը ներկայումս կալանքի տակ է, նա «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը մինչև հունվարի 9-ը հետաձգել էր Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: