01/12/2026

Քաջարանի կոմբինատում ստուգումները կավարտվեն հունվարի 21-ին

Քաջարանի կոմբինատում ստուգումները կավարտվեն հունվարի 21-ին

Սեպտեմբերի 10-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցկացվող ստուգումները կավարտվեն այս ամսի 21-ին: Ստուգումներն ընդգրկելու են և՛ ընդերքին, և՛ բնապահպանությանն առնչվող հարցեր: Այս մասին մեզ հայտնել է տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ ստուգումներն ավարտելուց հետո 10 աշխատանքային օրում ամփոփվելու են արդյունքները, ինչից հետո ԶՊՄԿ-ին է ներկայացվելու ստուգման ակտի նախագիծը: 5 աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը կարող է ներկայացնել առարկություններ, որից հետո տեսչական մարմինը կազմելու է ստուգման վերջնական ակտը:

Հարցին, թե արդյոք հրապարակվելու են ստուգման արդյունքները, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ միայն վերջնական ակտը կազմելուց հետո կարող են հրապարակել տեղեկություններ, եթե դրանք չպարունակեն առևտրային գաղտնիք:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: