01/12/2026

ՊԵԿ նախագահը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության ներկայացուցիչների հետ

ՊԵԿ նախագահը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության ներկայացուցիչների հետ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության անդամների հետ: Այս մասին տեղեկացանք միության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
 
«Քիչ առաջ կայացավ հանդիպում ՀՌՄ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակության միջև: Անանյանի պնդմամբ ՊԵԿ-ը կիսում է Միության անդամների մտահոգությունները հարկային բեռի ավելացման մասով, ինչի մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ցանկություն է արտահայտել հանդիպել միության անդամների հետ մոտակա օրերին: Հույս ունենք մեր խնդրի բարենպաստ լուծմանը»,- ասված է ռեստորանների միության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ռեստորանների միության անդամները բողոքում են շրջանառության հարկի բարձրացումից և ի նշան բողոքի՝ արդեն երկու անգամ մեկ օրով փակել են 100-ից ավելի ռեստորանների դռներն ու չեն սպասարկել հաճախորդներին:
 

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: