01/12/2026

«Ավրորա»-ի մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում

«Ավրորա»-ի մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում

«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը հունվարի 8-ին պաշտոնապես գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
 
«Ամենամեծ երջանկությունն եմ ցանկանում մեծ սրտի տեր Քաթինային»,- նշել է Լուսինե Մարտիրոսյանը:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները դեկտեմբերի 12-ին հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:

artsakhpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: