01/12/2026

Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 13-ի

Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 13-ի

Վրաստանում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) լաբորատոր հաստատված է մահվան տասը դեպք:

Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից: Սակայն, ինչպես գրում է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, մահացածների թիվը հունվարի 8-ի 21:00-ի դրությամբ 13 է:

Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, դեռ երեկ առավոտից մայրաքաղաքի բուժկետները սկսել են աշխատել արտակարգ ռեժիմով: Ընտանեկան բժիշկները Թբիլիսիի 5 շրջաններում ապահովում են 24-ժամյա ծառայություն:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անհրաժեշտ դեղորայքի դեֆիցիտը բացառվում է. երկրում բավականաչափ դեղորայք կա:

Շտապօգնության ծառայությունից քաղաքացիներին զգուշացնում են՝ վիրուսի նախանշանների առկայության դեպքում զանգահարել 112 կամ այցելել մոտակա բժշկական հաստատություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: