01/12/2026

Զինվորների ծնողների համար իմ ասածը շատ ցավալի կլինի․ Կոմանդոս

Զինվորների ծնողների համար իմ ասածը շատ ցավալի կլինի․ Կոմանդոս

«Շատ վտանգավոր էր բանակում բջջային հեռախոսներ թույլատրելը, թշնամին մասնագետներ ունի, որոնք նստած են այնտեղ և ամեն ինչ արձանագրում են»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց նախկինում ՀՀ Պաշտպանության փոխնարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Հարցին՝ այն հեռախոսները, որոնք ունեն մինլիմալ հնարավորություններ, դրանք էլ են վտանգավո՞ր, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ շատ հեշտ է որսալ ցանկացած տիպի հեռախոսի հաճախականությունը և լսել խոսակցությունը․ «Միակ հեռախոսները, որոնք անվտանգ են, դրանք լարային հեռախոսներն են, մնացած բոլոր հեռախոսները անկախ նրանից միայն զանգելու ու զանգ ստանալու համար են, թե ունեն նաև այլ հնարավորություններ, դրանց հաճախականությունը շատ հեշտ է որսալ»։

Հարցին՝ սա սխա՞լ որոշում էր, նա պատասխանեց․ «Իմ կարծիքով սա շատ սխալ որոշում էր, պետք է ուրիշ տարբերակ գտնել, քանի որ դիրքերից զանգելը շատ վտանգավոր է»։

Եզրափակելով խոսքը՝ Կոմանդոսը նշեց․ «Բոլորն էլ, ովքեր ծառայում են, ուզում են իմանալ, ո՞նց են ընտանիքի անդամները, առողջությունը ո՞նց է, արդյո՞ք ամեն ինչ նորմալ է։ Իմ ասածը շատ ցավալի կլինի զինվորների ծնողների համար, բայց անվտանգության համար իհարկե այս կապը անհրաժեշտ չէ»։ 

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: