01/12/2026

Տարվա առաջին աշխատանքային խորհրդակցկությունը

Տարվա առաջին աշխատանքային խորհրդակցկությունը

Հունվարի 8-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանըտարվա  առաջին աշխատանքային խորհրդակցություննանցկացրեց մարզպետարանում, որին մասնակցում էինմարզպետի տեղակալները,  մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Շնորհավորելով աշխատակազմի անդամներին՝ Նորտարվա կապակցությամբ, մարզպետը արդյունավետաշխատանքային տարի մաղթեց ու ներկաների հետքննարկեց նախորդ տարվա աշխատանքներիարդյունքների ամփոփման հետ կապված հարցեր, նաեւ այս տարվաանելիքները:

Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեցին 2018-ի աշխատանքների ամփոփման եւ հաշվետվությունների ներկայացման մասին, խոսվեց անցած տարում սկսված ծրագրերի շարունակականությանապահովման, ինչպես նաեւ 2019-ին մարզի համար կարեւոր ծրագրերի ուհրատապ լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները որոշելուսկզբունքների մասին:

Հունան Պոսղոսյանը նաեւ հետաքրքրվեց նոր տարվա առաջին ուսումնականօրը մարզի հանրակրթական դպրոցներում  դասապրոցեսի նորմալ կազմակերպման ու կրթօջախներում  պատշաճ ջերմային ռեժիմիապահովման հարցով:

Խոսելով 2019 թվականի առաջնահերթությունների եւ աշխատանքների պլանավորման մասին՝ մարզպետը նշեց, որ ամենակարեւոր շեշտը դրվելու էառողջապահական ոլորտի առողջացման ու կրթական հաստատություններիշենքային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներիվրա:

 syuniq.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: