01/12/2026

Ղազախստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Ղազախստանի ՆԳ նախարարի հետ

Ղազախստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Ղազախստանի ՆԳ նախարարի հետ

Հունվարի 9-ին Ղազախստանի ՆԳՆ-ում տեղի է ունեցել Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովի և Ղազախտանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն:

Կողմերը կարծիքներ փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների հեռանկարների, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության հարցերի շուրջ:

Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ամրապնդել երկկողմանի հարաբերությունները հետաքրքրող տարբեր ուղղություններով:

Հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մակարդակով, փոխանցում է Ղազախստանի ԱԳՆ-ն:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: