01/12/2026

Զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետև կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ

Զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետև կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Հայտնում ենք, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:Քաղաքացիներին կոչ ենք անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: