01/12/2026

Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Սայաթ-Նովա» ֆիլմի ստեղծման մասին վավերագրական ֆիլմ

Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Սայաթ-Նովա» ֆիլմի ստեղծման մասին վավերագրական ֆիլմ

2018 թ. բրիտանացի կինոպրոդյուսեր Դանիել Բերդի մասնակցությամբ սկսվել է հայտնի հայկական ֆիլմերի այն կադրերի թվայնացման նոր ծրագիր, որոնք ֆիլմ չեն մտել:

Գործընթացը կանդրադառնա նաեւ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
 
Նրա խոսքերով, գաղափարը պատկանում է հենց Դանիել Բերդին: «Նա հանդիպեց ինձ հետ, մենք երկար բանակցություններ ունեցանք եւ 2018 թվականին սկսեցինք կոնկրետ աշխատել: Այժմ մենք վերականգնում եւ թվայնացնում ենք «Սայաթ-Նովա» ֆիլմի բոլոր այն կտորները, որոնք չեն ընդգրկվել ֆիլմում, բայց պահպանվել են մեր արխիվում»,- բացատրել է Միրզախանյանը:
 
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այդ թվայնացված կտորների հիման վրա նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարահանել «Սայաթ-Նովա»-ի մասին՝ այն մարդկանց մասնակցությամբ, որոնք իրենց  նպաստն են բերել դրա ստեղծմանը: Բացի դրանից, Շուշանիկ Միրզախանյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է երաժշտություն գրել վավերագրական ֆիլմի համար, եւ այդ պատասխանատու գործը, ինչպես եւ «Սայաթ-Նովա» -ում, որոշվեց հանձնել հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Այդ աշխատանքը նախատեսվում է ներկայացնել տարբեր միջազգային փառատոններում, այդ թվում` հեղինակավոր Վենետիկի կինոփառատոնում:
 
 «Ֆիլմի վրա աշխատանքը նախատեսվում է ավարտել արդեն 2019 թվականին: Դա շատ ժամանակատար գործընթաց է: Ընդամենը վեց ամիսների ընթացքում մենք կարողացանք դա անել: Դա իրականում շատ դժվար էր, բայց մենք կարողացանք ամեն ինչ հաղթահարել, քանի որ Վենետիկի կինոփառատոնի մեկնարկին հասցնելու  մեծ ցանկություն էր առաջացել», - ընդգծել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրենը:
 
Միրզախանյանը նկատել է, որ ֆիլմերի թվայնացումը թանկ հաճույք է եւ կազմում է միջինում 250 հազար դոլար:

artsakhpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: